ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նրանք չկային

Նրանք չկային
22.07.2008 | 00:00

ԱՍՈՒԼԻՍ
Սերժ Սարգսյանի դեբյուտն առաջին ասուլիսի «տեսքով» երեկ նախագահականում կայացավ: Ցավալիորեն, հրավիրված չէին «ՀԺ» և «ՉԻ», «Ժամանակ Երևան» թերթերի ներկայացուցիչները. չհրավիրման պաշտոնական պատճառը «տեղ չլինելն» էր, ասացին: Ավաղ. «նեղ կանեինք, տեղ կանեինք», որովհետև եթե անգամ ասուլիսին մասնակցեին հազար լրատվամիջոցներ, և նրանց մեջ չլինեին արմատական ընդդիմադիր մեր գործընկերները, կիսատությունը խանգարելու էր, նախ և առաջ, «քույր-եղբայրներից» զրկված ասուլիսակազմակերպիչներին:
Ընդդիմադիրներին տեսնել չուզելու սինդրոմը, ոնց երևում է, չի կարողանում հաղթահարել նաև այս իշխանությունը, հետևաբար պետք է եզրակացնել, թե որքան փխրուն և թույլ է այն այսօր: Իսկ Ս. Սարգսյանը համառորեն պնդում էր. «Եթե թույլ լինեինք, ընտրություններում չէինք հաղթի, եթե թույլ լինեինք, ընդդիմությունը վաղուց կլլած կլիներ իշխանությանը»:
Ի դեպ, երեկ առաջին անգամ նախագահական էր «ոտք դրել» «Ա1+»-ը. հիշենք, որ փակվելուց հետո «Ա1+»-ին նույնպես «հակացուցված» էր նախագահականը: Հուսանք՝ մինչև հաջորդ ասուլիս իշխանություններն իրենց մեջ «քաջություն» և «ուժեղություն» կգտնեն՝ չհրավիրվածների «հաշվով»:
Ասուլիսին հրավիրված էին քառասուն լրատվամիջոցներ: Երեկվա ասուլիսային «նոու հաու»-ները հետևյալք էին. բոլոր հրավիրվածներին հնարավորություն տրվեց հարցեր տալու, իսկ դրանից առաջ՝ բավականին երկարատև այդ պրոցեսին «դիմանալու» համար՝ «պո գիմալայսկի» (հասկանալ՝ եվրոպաբար)՝ սուրճխմություն-հյութխմություն էր կազմակերպվել:
Կ. Դ.

Դիտվել է՝ 4353

Մեկնաբանություններ